Որոշել ենք ՀԱՊԿ-ին դիմել և համոզված ենք, որ այս գործընթացը կօգնի, որ խնդիրն ամբողջովին լուծենք. ԱԽ քարտուղար

 

 

Մենք որոշել ենք ՀԱՊԿ-ին դիմել և գործընթաց ենք սկսել, համոզված ենք, որ այս գործընթացը կօգնի, որ խնդիրն ամբողջովին լուծենք: Այս մասին Առաջին ալիքի եթերում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով ՀԱՊԿ դիմելու որոշման մասին:

Նա համոզմունք է հայտնել, որ սա ժամանակի հարց է: ՛՛Հնարավոր է, որ որոշ ձգձգումներ լինեն, բայց ընդհանուր առմամբ ամբողջ խնդիրը կկարգավորվի՛՛,-նշել է ԱԽ քարտուղարը:

Գրիգորյանի խոսքով՝ ադրբեջանական կողմին կտրուկ պատասխանելու փոխարեն պետք է խնդրի ամբողջական լուծումը հասկանալ: ՛՛ՀԱՊԿ անդամ մեր դաշնակիցների հետ միանշանակ այս խնդիրը լուծելու ենք, մենք սա չենք դիտարկում որպես լոկալ խնդիր, սրանք ավելի լայնամասշտաբ գործողությունների հիմք ունեն՛՛,-ասել է նա:

ԱԽ քարտուղարը խոսել է նաև այն մասին, որ Հայաստանը ՀԱՊԿ է դիմել պայմանագրի 2-րդ կետով, ոչ թե 4-րդ: Այս առնչությամբ նա ասել է, որ քննարկումներից հետո եկել են այն եզրակացությանը, որ ճիշտ է երկրորդ հոդվածով դիմելը, քանի որ իրավիճակի ընդհանուր գնահատումը ցույց է տալիս, որ ստեղծված իրողությունները համապատախանում են երկրորդ հոդվածին:

Նա անդրադարձե է ռազմավարական Ռուսաստանին չդիմելու հարցին և հավելել է. ՛՛Հոդվածների մեջ խորանալ պետք չէ, հանրությունը ծանոթ է երկրորդ հոդվածին: Սպառնալիք է ստեղծվել անվտանգության և այն չեզաքացնելու համար երկրորդ հոդվածով ենք դիմում ՀԱՊԿ-ին: Կառույցի պատմության մեջ առաջին անգամ է նման գործընթաց սկսվում, Ռուսաստանը անդամ է կառույցին և մենք համոզված ենք, որ սա արդյունավետ մեխանիզմ է, մեծ հաշվով տարբերություն չկա՛՛:

Գրիգորյանը հույս է հայտնել, որ համապատասխան արձագանքը կլինի մոտ օրերս: ՛՛Համոզված ենք, որ այս գործընթացը կօգնի, որ խնդիրն ամբողջովին լուծենք՛՛,-ասել է ԱԽ քարտուղարը:

Վեր