ՀԱՊԿ միջամտությունից անմիջապես հետո այս խնդիրը կկարգավորվի. Գրիգորյանը՝ ադրբեջանցիների՝ ՀՀ տարածքում լինելու մասին

 

 

Դեռ ամբողջովին չի հաջողվել ադբեջանցիներին ՀՀ տարածքից դուրս հանել, բանակցություններն ընթանում են: Այս մասին, անդրադառնալով ադբեջանցի զինվորականների՝ Սև լճի տարածք գալուն, այսօր Առաջին ալիքի եթերում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Բանակցությունները ևս իրենց մեջ մեսիջներ ու ահազանգեր են պարունակում, որպեսզի խնդիրն արագ կարգավորվի: Բանակցությունների ընթացքում տեսնում ենք, որ խնդրի կարգավորմանն ենք գնում, և եթե մինչև ՀԱՊԿ-ի գործընթացի սկսելն այն չկարգավորվի, ապա միանշանակ է, որ ՀԱՊԿ միջամտությունից անմիջապես հետո այս խնդիրը կկարգավորվի՛՛:

Գրիգորյանն անդրադարձավ հարցին, թե ինչպես է ստացվում, որ հակառակորդը կարողանում է գալ Հայաստանի տարածք: Այս առնչությամբ նա ասաց, որ պատերազմի ավարտից հետո սահմանային փոփոխություններն են եղել, և ձմռան պատճառով չեն կարողացել ամբողջ սահմանը կահավորել:

՛՛Գիտեք, որ սահմանագիծը երկարել է և այս պայմաններում բոլոր խնդիրները միանգամից լուծել չի հաջողվել, բայց միանշանակ է, որ ժամանակի ընթացքում բոլոր հարցերը կկարգավորենք, այնպես չէ, որ 1994 թվականին ամբողջ սահմանը կահավորված է եղել, դրա համար երկար ժամանակ է պահանջվել, այս դեպքում էլ որոշակի ժամանակ կպահանջվի: Հասկանում եմ մեր հայրենակիցների մտահոգությունները, բայց մենք ամեն ինչ անում ենք՛՛,-հավելեց ԱԽ քարտուղարը:

Վեր