Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու պաշտպանների միջնորդությունը Zarkerak - Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու պաշտպանների միջնորդությունը
Zarkerak Zarkerak - Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու պաշտպանների միջնորդությունը
Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու պաշտպանների միջնորդությունը

Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու պաշտպանների միջնորդությունը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին պաշտպանների միջնորդությունը մերժվեց։

Նշենք, որ Սերժ Սարգսյանի եւ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հարցին, թե ի՞նչ հիմքով է միջնորդությունը մերժվել, նշեց, որ դատավորի որոշումը դեռ չի տրամադրվել:

«Չի կարող իրականության մեջ որևէ հիմք լինել, որ հնարավորություն կտա խափանման միջոց կիրառել ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ՝ այս գործում նման փաստաիրավական իրավիճակում: Բոլոր միջոցներով հասնելու ենք նախագահի իրավունքների վերականգմանը»,- նշեց Մակինյանը:

14 Մայիս, 2021 15:47
Վեր