Այնպիսի անհրաժեշտության առաջ ենք կանգնած, որ տեսնենք՝ մեր սահմանը որտեղով է անցնում, ով ինչ կետեր կարող է զբաղեցնել. Փաշինյան

 

 

Դեմարկացիա, դելիմիտացիա տեղի է ունենում այն դեպքում, երբ երկրների միջև կան դիվանագիտական հարաբերություններ: Այս մասն այսօր ԱԺ նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝  սահմանային որոշակի կետերի ճշգրտման գործընթացում մենք, իհարկե, պատրաստ ենք, որովհետև այդպիսի անհրաժեշտության առաջ ենք կանգնած, որ տեսնենք՝ մեր սահմանը որտեղով է անցնում, ով ինչ կետեր կարող է զբաղեցնել՛՛,-հավելեց նա՝ ընդգծելով, որ ռուսական կողմին ևս տեղեկացրել է այս մասին : 

՛՛Մեր պատկերացումն այն է, որ երկու կողմից սահմանի պահպանությունն իրականացնեն սահմանապահ զորքերը և ԶՈւ ստորաբաժանումները տեղափոխվեն մշտական տեղակայման վայրեր, մենք պատրաստ ենք այսպիսի լուծման:

Կլինի սահման , և երկու կողմից ներկա կլինեն միայն սահմանապահ /զորքերը, ինչը այլ ռազմաքաղաքական իրավիճակ է նշանակում՛՛,-նշեց վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ այս իրավիճակում կարևոր է, որ կրքերը չբորբոքվեն, և էմոցիոնալ դրսևորումներ չլինեն:

՛՛Այսօր իրավիճակն այն է, որ դեռևս որոշ տեղերում դուրս են եկել ադրբեջանցիները, բայց նրանց ներկայությունհը մեր տարածքում շարունակվում է, բոլոր վայրերը մեր ԶՈւ-ի հսկողության ներքո են, այդ տարածքի կոմունիկացիաներն էլ են մեր ԶՈւ-ի հսկողության ներքո, և քանի որ մեծամասշտաբ սադրանք է պլանավորվել, ես կարծում եմ՝ մինչ այս պահը մեր գործողությունները ճիշտ են՛՛,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Վեր