Անվտանգության ՄԱԿ-ի մանդատով, ըստ անհրաժեշտության, Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին. Փաշինյան

 

 

Երեկ երեկոյան արձանագրվել է, որ ձեռտք է բերվել պայմանավորվածություն, որ այսօր Ադրբեջանի Զո-ն պետք է հեռանա ՀՀ սահմանից անդին, այսինքն՝ լքեն այն տարածքները, որոնք պիտի լքեն:Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը:

՛՛Երեկվանից մինչ այսօր այդ պայմանավորվածությունը կատարվել է մասամբ, կան կետեր, որտեղ ադրբեջանի ԶՈւ-ն լքել է, բայց քանի որ պայմանավորվածությունը չի կատարվել ամբողջությամբ, այսօր ես նամակով դիմել եմ ՌԴ նախագահին՝ համաձայն 1997 թ. բարեկամության, փոխօգնույան մասին պայմանագրի, հայ-ռուսական համատեղ զորախմբի վերաբերյալ պայմանագրի՝  ՌԴ-ն նաև ռազմական օգնություն ցուցաբերի ՀՀ-ին՛՛,-հավելեց նա:

Փաշինյանը նշեց, որ զրուցել է նաև Ֆրանսիայի նախագահի հետ, որը հայտարարել է, որ ինքը դիտարկում է հարցի ներառումը, տեղափոխումը ՄԱԿ-ի ԱԽ և ասել է, որ անվտանգության ՄԱԿ-ի մանդատով, ըստ անհրաժեշտության, Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին:

Վեր