Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություներին կմասնակցի Ռուստամ Մուրադովը

Այսօր ժամը 15։00-ին Սյունիքի մարզում կվերսկսվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային բանակցությունները։ 

Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին իր աղբյուրները, այսօրվա բանակցություններին ռուսական կողմից առաջին անգամ կմասնակցի Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը։

Ըստ աղբյուրի՝ բանակցությունների ելքը, ամենանայն հավանականությամբ, հայկական կողմի համար դրական հանգուցալուծում կունենա։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել առ այն, որ բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել, թե՛ ամբողջ տարածքը, թե՛ իրենք՝ զինվորականները, և թե՛ նրանց ապահովման ուղիները գտնվում են հայկական զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ։

Վեր