Դավիթ Բաբայանը՝ Արցախի ԱԳ նախարարի պաշտոնից ազատվելու մասին Zarkerak - Դավիթ Բաբայանը՝ Արցախի ԱԳ նախարարի պաշտոնից ազատվելու մասին
Zarkerak Zarkerak - Դավիթ Բաբայանը՝ Արցախի ԱԳ նախարարի պաշտոնից ազատվելու մասին
Դավիթ Բաբայանը՝ Արցախի ԱԳ նախարարի պաշտոնից ազատվելու մասին

Դավիթ Բաբայանը՝ Արցախի ԱԳ նախարարի պաշտոնից ազատվելու մասին

Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախի կառավարության կազմում փոփոխությունների գործընթացին։

«Կառավարության փոփոխությունները օբյեկտիվ բնույթ են կրում։ Ի վերջո, մարդը հո ամբողջ կյանքում մի տեղ պաշտոնի չի լինելու։ Դրա համար պետք է հանգիստ վերաբերել այդ ամենին, հատկապես հանգիստ պետք է վերաբերեն կայացած և պետական գործիչները։

Ես շարունակում եմ իմ աշխատանքը, դա որևէ ձևով չի ազդում ԱԳՆ աշխատանքի վրա, իմ նվիրվածության, դուխի վրա՝ մի մտածեք։

Ցանկացած փոփոխություն պետք է արդյունավետությունը բարձրացնի։ Ես միշտ ասել եմ դրա մասին, երբեք որևէ մեկի մեջքի հետևից չեմ խոսել։

Այո, փոփոխություններ են պետք, բայց դա պետք է արվի այնպես, որ հիմնական շեշտը դրվի պրոֆեսիոնալների ու հայրենասերի վրա։

Այս պահին մեր առջեւ միայն մեկ խնդիր կա՝ փրկել Արցախը»,-  գրել է Դավիթ Բաբայանը։

23 Նոյեմբեր, 2022 17:21
Վեր