Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2022թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ում իրականացվող շինարության ծավալները մայրաքաղաքում և մարզերում։
Ինչպես տեղեկանում ենք հրապարակված տվյալներից, 2022 թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացվել է 300 215,8 միլիոն դրամի շինարարություն։ Շինարարության ծավալներով ամենաակտիվը Երևանն է, այստեղ հունվար-սեպտեմբերին իրականացվել է 126 013,3 միլիոն դրամի շինարարություն։ Շինարարական ակտիվությամբ մայրաքաղաքին հաջորդում են Սյունիքի, Կոտայքի,Արմավիրի մարզերը։ Շինարարության ծավալներով ամենապասիվը Տավուշի և Վայոց ձորի մարզերն են։
Համեմատության համար նշենք, որ 2021-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետության տարածքում իրականացվել էր 254 456,2 միլիոն դրամի շինարարություն։
Շինարարության ծավալներն ըստ ֆինանսավորման աղբյուրների դիտարկելիս՝ տեսնում ենք, որ 83 616.5 միլիոն դրամ հատկացվել է պետական բյուջեից։ Ֆինանսավորման այլ խոշոր աղբյուրներն են տարբեր կազմակերպություները, այդ թվում՝ օտարերկրյա ներդրողները, միջազգային վարկերը, համայնքային միջոցները։
2022թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ում շահագործման է հանձնվել 768 բնակելի շենք, 2021-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը 116 էր։ Միայն 2022-ի երրորդ եռամսյակում շահագործման է հանձնվել 315 շենք, իսկ 2021-ի երրորդ եռամսյակում այդ թիվը շուրջ 105 էր։ Շահագործման հանձնված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը ՀՀ մարզերում և Երևանում 2022թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 188 114 քառ․ մետր։ Իսկ միայն 2022-ի երրորդ եռամսյակում 79 046 քառ․ մետր։
Միայն մայրաքաղաքում 39 779 քառ․ մետր ընդհանուր մակերսով բնակելի շենքեր են հանձնվել շահագործման։Հաջորդը Կոտայքի մարզն է, այստեղ շահագործման հանձնված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը 23 214 քառ․ մետր է։