«Բրավո, մեր աղջիկ». «Լադանիվան» ֆրանսիական հայտնի երգը յուրովի է ներկայացրել

Ֆրանսիական «Լադանիվա» խումբը, որի վոկալիստը հայուհի Ժակլին Բաղդասարյանն է, նոր երգ է ներկայացրել հանդիսատեսի դատին։ 

Sputnik Արմենիայի փոխանցմամբ,  խումբը յուրովի ներկայացրել է ֆրանսիացի երգչուհի Էդիթ Պիաֆի մեղեդային «Սիրո օրհներգը»։

Նշենք, որ այս երգը կատարել են նաև հայտնի ֆրանսիացի երգչուհի Լարա Ֆաբիանը, երգիչ Ջոնի Հալիդեյը։

Բավական հայտնի երգի նոր մատուցումը դուր է եկել շատերին` YouTube–ի բաժանորդները գովել են Ժակլինին «Բրավո, մեր աղջիկ», «Հրաշք», «Ջա՜ն», «Անուշ ձայն» և այլ մեկնաբանություններով։

Ի դեպ, ֆրանսիացիներին նույնպես դուր է եկել երգի մատուցումը, և նրանք էլ բազմաթիվ մեկնաբանություններ են թողել տեսահոլովակի ներքո։

 

 

Վեր