Կատալունիայի խորհրդարանը Ադրբեջանից պահանջում է ազատ արձակել հայ ռազմագերիներին

Կատալունիայի խորհրդարանը միաձայն ընդունել է ինստիտուցիոնալ հայտարարություն, որով Ադրբեջանի իշխանություններից պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ 2020-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի հայտարարություն է ստորագրվել, որում ընդգծվում է ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակելու դրույթը:

Սակայն հայտարարության ստորագրումից վեց ամիս անց Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են ամենակարևոր հումանիտար դրույթներից մեկի կատարումից՝ ռազմագերիների ազատ արձակումից: Հայտարարության մեջ նշվում է, որ դեռևս պահվում է ավելի քան 200 ռազմագերի

Վեր