Տիմատին հանրությանն առաջին անգամ ներկայացել է «Холостяк»-ի հաղթողի ուղեկցությամբ

Ռեփեր Տիմատին առաջին անգամ հանրությանը ներկայացել է «Холостяк» շոուի հաղթող Եկատերինա Սաֆարովայի հետ: Զույգն այցելել է Муз-ТВ հեռուստաալիքի մրցանակաբաշխությանը եւ կերպարանք է ընդունել լուսանկարիչների առջեւ։ Ավելի ուշ Տիմատին եւ նրա ուղեկիցը մոտեցել են միջոցառման հաղորդավար Նաստյա Իվլեեւային. հնարավոր է, ռեփերը աստղային հաղորդավարուհուն ծանոթացրել է նոր սիրելիի հետ:

Ոչ Տիմատին, ոչ էլ նրա սիրելին նախքան մրցանակաբաշխությունը չեն բացահայտել իրենց հարաբերություններ մանրամասները։ Սաֆարովան նույնիսկ չէր պատասխանում այն հարցերին, թե ինչ է կատարվում իր եւ հայտնի արտիստի միջեւ։ Մինչեւ շոուի ավարտը զույգը չի կարող հայտնվել հասարակության առջեւ, այսպիսին են պայմանագրի պայմանները, որոնք ստորագրում են մասնակիցները:

Իր էջում Սաֆարովան ցույց է տվել միջոցառման նախապատրաստման գործընթացը։ Նա կարճ տեսանյութ է նկարահանել մեքենայից, որտեղ գտնվում է Տիմատիի հետ։ Զույգն ընտրել է սեւ գույնի հագուստ։ Տիմատին հայտնվել է կաշվե բաճկոնով, իսկ Կատյան գերադասել է խորը դեկոլտեով եւ ոտքի հատվածում համարձակ բացվածքով զգեստ։

 

 

 

 

Վեր