Հերթական կեղծ լուրն է տարածվել. Սուքիասյանի խոսնակի հայտարարությունը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի անդամ Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քիչ առաջ որոշ լրատվամիջոցներ, հղում կատարելով անհայտ ծագման տելեգրամյան ալիքին` լուր են տարածել, թե իբր Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ։

Հայտնում եմ, որ այդ տեղեկությունը բացարձակ սուտ է։ Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցներից ոչ ոք ոչ մի միջադեպի չի մասնակցել։ Սա հերթական կեղծիքն է, որի միջոցով հայտնի ուժերը իրենց սպասարկող զլմների միջոցով ցանկանում են սադրել և անվանարկել Խաչատուր Սուքիասյանին։

Լուրը տարածող լրատվամիջոցներից պահանջում եմ հեռացնել այդ կեղծ լուրը եւ հանդես գալ հերքմամբ»։

Վեր