Ուրիշ բան, որ գնաս, Մոսկվայի ռեստորաններում 1000 դոլարանոց շամպայն կոնծես, ու НТВ-ով դա ցույց տան․ chi.am

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ասել է, որ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի կողմից գարեջուր վաճառելն ընդամենը անհաջող PR-է:

«ՉԻ». Ճիշտ էլ ասել է: Գարեջուր վաճառելը մի տեսակ քյասիբի գործ ոնց որ լինի: Ժեխի հոտ է գալիս դրանից:

Ուրիշ բան, որ գնաս, Մոսկվայի ռեստորաններում 1000 դոլարանոց շամպայն կոնծես, ու НТВ-ով դա ցույց տան: Մի ուրիշ ձևի փիառ է: Միանգամից ասում են՝ տեսնես էս ում բալան է, որ պրոբլեմ չունի:

Կամ տեսանյութ ես հրապարակում, որ պարանը քաշում, հաուբից ես կրակում: Որպես պատերազմին մասնակցելու ապացույց: Հզոր փիառ էր: Կապ չունի, որ մարդը ծառայել է ԱԱԾ Հատուկ Մարտական Գործողությունների Վարչությունում, որտեղ ոնց որ թե հրետանու հետ գործ չունեն: Կարևորը, նայվում է: 

Բա ինչքան ազգային-հայրենասիրական փիառ է սատկած կենդանիներ թամքելը: Միանգամից զգացողություն է առաջանում, որ մարդը վախ չունի, ոչ առյուծից, ոչ էլ նույնիսկ բեգեմոտից:

Թե չէ գարեջուրս ո՞րն է: Փիառշիկ պահեք, փիառշիկ:

Վեր