Փաշինյանը պարզաբանեց գերիների մասին արած աղմկահարույց հայտարարությունը

«Գերիների հարցը մեզ համար կենսական նշանակություն ունի։ Իմ երեկվա ասած մի նախադասությունը մեր ընդիմադիրները շահարկում են։ Ես երեկ ասացի, որ մեր գերիները մեկ-երկու ամիս ուշացումով վերադարձը մեզ կներեն, բայց Հայաստանի շահերից բխող անհամաչափ զիջումները չեն ների։

Եթե մեր գերիները, օրինակ, վերադարձած լինեին մեկ-երկու ամիս առաջ, նրանք էլի մեկ-երկու ամիս ուշացումով վերադարձած կլինեին։ Բոլոր նրանք, ովքեր վերադարձել են ապրիլին, բոլորը վերադարձել են առնվազն մեկ, երկու, երեք ամիս ուշացումով։

Ես միշտ գերեվարվածների հարազատների հետ հանդիպումների ժամանակ ասել եմ, որ երբեք չեմ խաբի։ Մենակ մի դեպք ա եղել, երբ որ ես գերի ընկած քաղաքացու ընտանիքի անդամին ասել եմ՝ վաղը էստեղ ա լինելու ձեր հարազատը, որովհետեւ եղել են բոլոր պայմանավորվածությունները, հավաստիացումները, բայց չի ստացվել, եւ դա ինձ համար դաս ա եղել, որ էլ երբեք ժամկետ չասեմ, որովհետեւ ծանր ա»,- ասաց Փաշինյանը։

Վեր