550.000$ 3500 քվեի դիմաց․ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում

armenianews.net-ը գրում է.

«Ինչպես ավելի վաղ հայտնի դարձավ, Գեղարքունիքի մարզի 18 խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը դարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շտաբի պետը:

Ըստ մեր հավաստի տեղեկությունների Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ  Ավետյանը նախկին պատգամավոր Սպարտակ Մելիքյանին 550.000 դոլար փող է պարտք, ինչի դիմացել համաձայնել է դառնալ Քոչարյանի շտաբի պետն ու հանձն է առել ընտրություններին մոտ 3500 քվե մատակարարել Քոչարյանին:

Ըստ մեր հավաստի աղբյուրների ԱԱԾ-ում Հակոբ  Ավետյանի անվան հետ կապված աղմկահարույց գործերի շուրջ շուտով բացահայտումներ կանի, ինչը ևս խթան է հանդիսացել, որ համայնքի ղեկավարը օրը առաջ անգնի Ռոբերտ Քոչարյանի կողմն ու դառնա նրա շտաբի պետը»։

Վեր