Մանկապարտեզի բակում վիճաբանությունն ավարտվել է դանակահարություններով, 4 վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր են, մասնակիցների թիվն էլ 12 է

Երեկ՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել  Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

 

Կարճ ժամանակ անց դարձյալ ահազանգ է ստացվել նույն հիվանդանոցից, որ «կրծքավանդակի սալջարդ, պատի կտրած-ծակած թափանցող վերք, աջ արմնկափոսի ջլերի վերքեր, երակների վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ևս մի քաղաքացի։

Վեր