Ազատանում Նիկոլ Փաշինյանը գերեվարվածների հարազատներից ներողություն խնդրեց (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը Ազատանում է, որտեղ անդրադարձավ գերիների հարցին։

«Ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել, ներառյալ ներկա մեր գերեվարվածների հարազատներից։ Ներողություն եմ խնդրում, որ մինչեւ հիմա չենք կարողացել լուծել այդ խնդիրը։ Բայց ես ուզում եմ, որ իմանաք, որ այս ընթացքում արվել է առավելագույնը այդ խնդիրը լուծելու համար։ 

Ես համոզվել եմ մի բանում՝ մենք ինչքան շատ ենք խոսում այս մասին, այնքան ավելի ուշ է լուծվելու այդ խնդիրը։ Ես անձամբ ամեն օր զբաղվում եմ դրանով։ Արվում է առավելագույնը եւ ես չեմ կասկածում, որ այդ հարցը կլուծվի»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Վեր