Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը զիբիլ է․ Լևոն Տեր-Պետրոսյան Zarkerak - Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը զիբիլ է․ Լևոն Տեր-Պետրոսյան
Zarkerak Zarkerak - Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը զիբիլ է․ Լևոն Տեր-Պետրոսյան
Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը զիբիլ է․ Լևոն Տեր-Պետրոսյան

Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը զիբիլ է․ Լևոն Տեր-Պետրոսյան

Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրության բովանդակությունը զիբիլ է՝ «ինչի մասին խոսեմ»: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրության մասին:

«Նիկոլն էլ օրը մեջ այդպիսի բաներ է գցում: Ինձ համար գարշելի է այդ երևույթը, երբ ընտրությունների ընթացքում չապացուցվող մանիպուլյացիաներ, կեղտոտ քարոզչություն է տարվում, դա իմ մեկնաբանելու բանը չէ: Հարցրեք Սերժին կամ Նիկոլին, զզվելի բան է: Կոմպրոմատների պատերազմ է սկսվելու: Դրանց 90 տոկոսն էլ սուտ է»,- նշեց Տեր-Պետրոսյանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Նիկոլ Փաշինյանի որդուն գերիների հետ փոխանակելու առաջարկին և վերջինիս համաձայնությանը դրան, Տեր-Պետրոսյանը այդ ամենը անվանեց հնդկական սերիալ.

«Այսօր ասուլիսի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ Աշոտ Փաշինյանին գերիներով փոխանակելու Փաշինյանի առաջարկին՝ անվանելով դա հնդկական սերիալ»:

10 Հունիս, 2021 15:50
Վեր