Ջրականի Հորադիզ ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

 

 

Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Ջրականի Հորադիզ ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն՝ հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

 

Նրանց ինքնությունը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո։

 

Զինադադարից հետո մինչ օրս Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է ընդհանուր 1567 աճյուն։

Վեր