Հայաստանում քաղաքական ճգնաժամը հաղթահարված է և ավարտված. քաղաքացին Փաշինյանին պողպատե մանդատ հանձնեց

 

 

Հայաստանում քաղաքական ճգնաժամը հաղթահարված է և ավարտված: Այս մասին այսօր ՔՊԿ-ի  հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Բոլորս վերադառնում ենք Հայաստանը նորովի կառուցելու, մեր երեխաների այս օրը և ապագան կառուցելու ամենօրյա քրտնաջան և տքնաջան աշխատանքին: Վերադառնում են Արցախի Հանրապետությանը զորավիգ լինելուն: Մեր Զինված ուժերին, մեր բանակը բարեփոխելուն, վերականգնելուն:

Մեր երկրի տնտեսությունը զարգացնելուն, մեր խոստացած 500 մանկապարտեզները, 300 դպրոցները, 2600 կմ ճանապարհները կառուցելուն: Առնվազն 7 տոկոս տնտեսական աճ արձանագրելուն, պետական բյուջեի եկամուտները մեծացնելուն, Հայաստանը և հայ ժողովրդին հարստացնելու և երկիրը հարստացնելու աշխատանքին՛՛:

Անդրադառնալով ընտրություններին՝ Փաշինյանը նշեց, որ չի լինելու հետընտրական պրոցես, քանի որ ընտրությունները տեղի են ունեցել օրինական և արդար, ժողովուրդը կայացրել է իր որոշումը, իսկ այդ որոշման հետ անհրաժեշտ է հաշվի նստել:

Հանրահավաքը ավարտին քաղաքացին Նիկոլ Փաշինյանին հանձնեց խորհրդանշական պողպատե մանդատ՝ Սահմանադրության տեսքով:

Փաշինյանն ասաց. ՛՛Այս մանդատն արձանագրում է, որ ՀՀ-ում ժողովրդի կամքով հաստատվում է իրավունքի և օրենքի դիկտատուրա՝ հենց այս պահից, հենց այս վայրկյանից: Այս մանդատը մենք իրականացնելու ենք լիարժեք: Այո՛, այս մանդատի մեջ մուրճ էլ կա, սուր էլ կա, բահ էլ կա: Կա այն ամենը, ինչ անհրաժեշտ է ազատ, երջանիկ, հզոր Հայաստան կառուցելու համար:

Շնորհակալ ենք մանդատը մեզ շնորհելու համար: Հավատացեք, մենք այն անմնացորդ կծառայեցնենք Ձեզ, Հայաստանին, ՀՀ քաղաքացուն և ժողովրդին, Արցախի Հանրապետությանը՛՛:

Վեր