Գեղարքունիքի մարզում ռուս սահմանապահներ տեղակայելու շուրջ բանակցություններ են ընթանում. ԳՇ

 

 

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հայտարարել է, որ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ռուս սահմանապահներ են տեղակայվելու:

Նրա խոսքով, այս պահին վերջնակա որոշում չկա, գործընթացներն ընթանում են: «Վերջնական որոշումը միայն մեր կողմի ցանկությունը չէ, բանակցություններ են ընթանում, մասնակցում է նաև մյուս կողմը»,- ասաց նա՝ հավելելով, որ ժամկետի, գործընթացի բուն կատարման մասին տեղյակ կպահեն:

Հարցին՝ ադրբեջանական կողմը ևս համամիտ է ռուս խաղաղապահների տեղակայնանը, նա նշեց. «Մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք, բայց բանակցություններն ընթանում են ռուսական կողմի հետ, որովհետև հարցեր կան, և մեր նպատակն առանց բախումերի մեր տարածքում հայտնված ադրբեջանական ստորաբաժանումների հեռացումն է»:

Գեղարքունիքի մարզում որոշ հավանական զիջումների մասին հարցին Դավթյանը պատասխանեց, որ որևէ զիջում չի լինելու, և ադրբեջանական ԶՈՒ-ին դուրս բերելու հարցը, եթե չկարգավորվի բանակցություններով, ապա կկարգավորվի համապատասխան գործողություններով:

ԳՇ պետը նշեց, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներկայացուցիչների թիվը ՀՀ տարածում չի փոփոխվել, միջադեպեր այս պահին նախկին ծավալով չկան:

Վեր