Աջափնյակում մեծ բանդա է գործում. Հայկ Մարության

 

 

Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի շինարարության հարցում գործում է հանցավոր խումբ։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով հարցին, որ Աջափնյակում օրեցօր ավելանում են ապօրինի կրպակներն ու շինությունները։

Քաղաքապետի խոսքով՝ դրանցում ներգրավված են բազմաթիվ մարդիկ պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։ 

«Նախորդ տարվա դեկտեմբերից մինչև այսօր Աջափնյակ վարչական շրջանում իրավախախտման վերաբերյալ կազմվել է 60 վարչական արձանագրություն, որից 45-ը համայնքային հողամասի վրա, 15-ը՝ սեփական հանդիսացող հողամասի վրա։ Քանդում և ապամոնտաժում է իրականացվել թվով 34 հասցեներում։

Բայց քանակն այնքան մեծ է, և այնտեղ գործում են հանցավոր խմբեր, սա ինչ-որ մարդիկ չեն։ Նամակներ են ուղարկվել և Գլխավոր դատախազին, և ԱԱԾ տնօրենին, և ոստիկանապետին, որտեղ կետ առ կետ նկարագրված են սխեմաները, թե ինչ սխեմաներով են գործում։ Այդ սխեմաների մեջ ներգրավված են բազմաթիվ մարդիկ՝ տարբեր պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։ Կներեք այս բառիս համար՝ մի մեծ բանդա է գործում, և մենք մեր լիազորությունների սահմաններում իսկապես ամեն ինչ անում ենք։ Նաև մեր աշխատակիցների կյանքին վտանգ էր սպառնում։ Եթե այդ օրը մեր աշխատակիցները կանգ չառնեին, շատ հավանական էր, որ այդտեղ կարող էր մարդասպանություն տեղի ունենալ, որովհետև 40-50 հոգի ոչ սթափ վիճակում, զինված, մեր 7-8 մեր աշխատակից ու 3 ոստիկան, ուղղակի հարձակվել են իրենց վրա։ Սա արդեն աբսուրդի է հասնում»,- նշեց Հայկ Մարությանը։

Վերջինս նշեց, որ այս ամենն այսպես չի շարունակվելու, քաղաքապետարանն արդեն հստակ գծել է իր անելիքը։ «Ունենք պահեստային պլան, որն իրականացնելու ենք: Քիչ է մնացել մինչև այն պահը, որ մենք կտրուկ գործողություններ ենք անելու և իրավական մասով պինդ ենք լինելու։ Ուզում եք մի աբսուրդ պատմեմ՝ մերոնք գնում են կրպակը քանդելու, էդ կրպակի տերը զանգում է ոստիկանություն, և ոստիկանությունը գալիս է ու սկսում է պաշտպանել այդ մարդկանց»,- նշեց նա։

Վեր