Լարված իրավիճակ Վրաստանի խորհրդարանում․ Զանգվածային ծեծկռտուք լրագրողների և պատգամավորների միջև

 

 

Լրագրողներն ու ընդդիմադիրները ներխուժել են Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճ՝  հանդիպում պահանջելով  պատգամավորների հետ, ինչից հետո սկսվել է զանգվածային ծեծկռտուք։ Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն իրադարձությունների վայրից:

Տուժել է ընդդիմադիր «ՏՎ Պիրվելի» հեռուստաալիքի հիմնադիր Վատո Ծերեթելին:

Այժմ ծեծկռտուքը շարունակվում է, իրավիճակը մնում է լարված:

Խորհրդարանի խոսնակի տեղը զբաղեցրել են ընդդիմության ներկայացուցիչներ Տինատին Բոկուչավան, Ելենա Խոշտարիան, Լելա Քեբուրիան, Խաթունա Սամնիձեն, Անա Նացվլիշվիլին, որոնք ամբիոնից կախել են Վրաստանի եւ Եվրամիության դրոշները:

Նախքան խորհրդարան մուտք գործելը լրագրողները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ շեշտելով, որ պատրաստվում են շարունակել բողոքի ակցիաները՝  պահանջելով կառավարության հրաժարականը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ: Դրա պատճառը TV Pirveli հեռուստաալիքի օպերատոր Լեքսո Լաշկարավայի մահն էր. տղամարդը մահացել է հուլիսի 5-ին Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ դաժան ծեծի ենթարկվելուց հետո վեցերորդ օրը: Ցուցարարները կարծում են, որ իշխանությունները պետք է պատասխան տան այն բանի համար, որ նրանք անկարգությունների ժամանակ չեն պաշտպանել իրենց քաղաքացիներին:

Վեր