+73 աստիճան շոգից տառապող Քուվեյթում հալվում են նույնիսկ ավտոմեքենաները (տեսանյութ)

 

 

Քուվեյթում արեւի տակ օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչեւ 73 աստիճան: Դրա պատճառով ավտոմեքենաների պլաստիկ մասերը սկսել են հալվել: Աղետի կադրերը հրապարակել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:

Ըստ Քուվեյթի օդերեւութաբանական ծառայությունների՝ վերջին 70 տարվա ընթացքում նման շոգ, որը այժմ հաստատվել է երկրում, չի նկատվել: Ստվերում ջերմաչափերը +54 աստւճան է ցույց տալիս: Արեւի տակ ցուցանիշները հասնում են +73 աստիճանի:

Քուվեյթի իշխանությունները կոչ են անում բնակիչներին զերծ մնալ արեւի տակ գտնվելուց եւ օրգանիզմի ջրազրկում թույլ չտալ: Բացի այդ, երկրի քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տրվում կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը։

Տեսանյութն` այստեղ

https://youtu.be/roD0k1O3fFk

 

Վեր