Ժողովուրդը կատարել է ընտրություն, և ՀՀ-ն ունի ժողովրդավարական ապագա. Բադասյանը՝ ՍԴ-ում

 

 

Արտահերթ ընտրության արդյունքները վիճարկող միավորված դիմումների քննությունն ավարտվել է:

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Սահմանադրական դատարանում կողմերը դատավարութան 6-րդ օրը հանդես են եկել եզրափակիչ ելույթներով:

Նշենք, որ չորս քաղաքական ուժեր՝ ՛՛Հայաստան՛՛ և ՛՛Պատիվ ունեմ՛՛ դաշինքները, ՛՛Զարթոնք՛՛ և ՛՛Հայոց հայրենիք՛՛ կուսակցությունները, վերահաստատել են իրենց դիմումներում ներառված պնդումները: Պատասխանող կողմը եզրափակիչ ելույթում հակառակն է պնդել:

ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահեցրել է, որ ԿԸՀ-ն առաջնորդվել է բացառապես Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի պահանջներով, հավելել է նաև, որ բուն գործի քննության ընթացքում ԿԸՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու հիմքեր չեն հաստատվել ու չեն ամրագրվել:

Որպես երրորդ կողմ ներկայացած ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանը եզրափակիչ ելույթում նշել է, որ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննարկումը բացառիկ էր տառերի, տողերի, նախադասությունների քանակով, բայց ոչ բովանդակության առումով:

Անդրադառնալով այն հայտարարությանը, թե Հայաստանում երեք տարի է՝ մեկ քաղաքական ուժ է կայացնում բոլոր որոշումները՝ Բադասյանը նշել է. ՛՛Ի՞նչ չի կարելի անել Բարձր դատարանում. չի կարելի ներկայացնել այնպիսի փաստարկներ, որոնք հեշտությամբ կստուգվեն և անմիջապես կհերքվեն Բարձր դատարանում, չի կարելի Բարձր դատարանում իրավաչափ գործողությունները ներկայացնել որպես ոչ իրավաչափ և այդ հիմքով պնդել, որ ընտրության արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր:

Որևէ դեպքում չի կարելի սահմանադրական մարմնում վիրավորական արտահայտություններ անել մեկ այլ սահմանադրական մարմնի հասցեին:

Հնչեց նաև այսպիսի մի միտք՝ երեք տարի է՝ Հայաստանում բոլոր որոշումները կայացնում է մեկ ուժ. չի կարելի թույլ տալ, որ բոլոր որոշումները կայացվեն մեկ ուժի կողմից: Այդ մեկ ուժի անունը Հայաստանի Հանրապետության ժողովուրդ է, ժողովուրդը իր կամքն արտահայտել է, ժողովուրդը կատարել է ընտրություն, և ՀՀ-ն ունի ժողովրդավարական ապագա՛՛:

Վեր