Նոր մանրամասներ Գորիսի «ռազբորկայից». կան վիրավորներ․ կասկածյալների մեջ են Սյունիքի ներկա և նախկին մարզպետների որդիները

 

 

Shamshyan.cօm-ի տեղեկություններով՝ որոշ հանգամանքներ են պարզվել հուլիսի 13-ին Գորիս քաղաքում տեղի ունեցած աղմկահարույց սպանության փորձի, խուլիգանության, կրակոցներ արձակելու դեպքով։ 

Պարզվել է, որ այդ օրը ժամը 23։00-ի սահմաններում Գորիս քաղաքի բնակիչներ՝ 33-ամյա Կարեն Պողոսյանը, 41-ամյա Գագիկ Պողոսյանը, վերջիններիս ընկերներ Գորիսի բնակիչներ՝ Հարութ Վարդանյանը, 43-ամյա Արմեն Աղաջանյանը, Վերին Շեն գյուղի բնակիչներ 34-ամյա Էրիկ Զադայանը, 33-ամյա Արմեն Հովսեփյանը, Գորիսի բնակիչներ  31-ամյա Հարութ Լալազարյանը, 27-ամյա Մհեր Սահակյանը միասին Գորիս քաղաքի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում, վիճաբանել են Գորիս քաղաքի բնակիչ 27-ամյա Տիգրան Խաչատրյանի և վերջինս հետ նշված տարածք եկած Գորիսի բնակիչներ՝ 69-ամյա Հրաչիկ Թունյանի, 44-ամյա Նորայր Մնացականյանի, Մելիք Բարսեղյանի, վերջինիս որդու՝ 18-ամյա Մուշեղ Բարսեղյանի հետ, որը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի։

Այդ ընթացքում Կ․ Պողոսյանը իրեն պատկանորղ Toyota Camry մակնիշի ավտոմեքենայից վերցրել է ապօրինի պահվող ինքնաձիգը և անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Հ․ Վարդանյանը և Մ․ Բարսեղյանը հրազենային վնասվածքներ են ստացել։

Աղբյուրի տեղկություններով՝ վիրավորներից Հ․ Վարդանյանին իր ավտոմեքենայով Գորիսի հիվանդանոց է տեղափոխել Կ․ Պողոսյանը, իսկ մյուս վիրավորին հիվանդանոց է տեղափոխել Ն․ Մնացականյանը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպարտիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի մասնակից մնացած անձանց ինքնությունը և հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով՝ միջադեպին մասնակցած Կ․ Պողոսյանը Սյունիքի ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է, իսկ Տ․ Խաչատրյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 13-ին, կրակոցներ են հնչել Գորիսում։ Ժամը 01։30-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից  Ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երկու քաղաքացի։ 

Վեր