Ռուստամ Բադասյանի վերաքննիչ բողոքը՝ ընդդեմ Նարեկ Մալյանի, բավարարվել է․ գործն ուղարկվել է նոր քննության

 

 

 Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի վերաքննիչ բողոքը՝ ընդդեմ «ՎԵՏՈ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի, բավարարվել է․ գործն ուղարկվել է նոր քննության:

Infoport.am-ի տեղեկություններով, Վերաքննիչ դատարանը բավարարել է Բադասյանի բողոքն՝ ընդդեմ Մալյանի և գործն ուղարկել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

Հիշեցնենք, որ Բադասյանի հայցը՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով, մերժվել էր Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում․ այս գործով դատավորը Զարուհի Նախշքարյանն էր, որը, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, սերտ կապերի մեջ է նախկին իշխանությունների հետ։

Վեր