Վրաստանում կորոնավիրուսից նորածին է մահացել

 

 

Վրաստանում այսօր կորոնավիրուսային հիվանդությունից 3 շաբաթական նորածին է մահացել: Այս մասին տեղեկությունը հաստատել են Ցիցիշվիլիի կլինիկայում, գրում է aliq.ge-ն: 

Առկա տեղեկատվության համաձայն, նորածինը վարակված է եղել կորոնավիրուսի Ալֆա (բրիտանական) շտամով և վերջին օրերին գտնվել է արհեստական շնչառության տակ:

Հիվանդանոցում այս պահին կա ևս երկու նորածին որոնց վիճակը նույնպես ծանր է գնահատվում: Նրանցից մեկը վարակված է Դելտա (հնդկական) շտամով:

Վեր