ԱԺ արտահերթ ընտրություններն անվավեր չճանաչվեցին

Սահմանադրական դատարանը քիչ առաջ Արման Դիլանյանի նախագահությամբ, որոշում կայացրեց 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները համարել վավեր: Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում էին 4 քաղաքական ուժ: Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերում էին նույն հարցին:

Վեր