ԼՂ հակամարտությունը հասավ Եվրոպա. ԵՄ-ն իրավիճակի սրումից խուսափելու ուղիներ է փնտրում

 

 

ԵԽ նախագահ Շառլ Միշելը կիրակի ժամանեց Բաքու. սա Երևանից հետո նրա անդրկովկասյան շրջայցի երկրորդ հանգրվանն էր: Այս այցը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին բախումների վերսկսման շրջանում: Թեմային անդրադարձել է «Կոմերսանտ»-ը: Հակամարտության սրման վտանգը գնալով ավելի իրական է դառնում առանցքային հարցի՝ ԼՂ կարգավիճակի շուրջ կողմերի տարբեր տեսանկյունների պատճառով: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ ԼՂ կարգավիճակի հարցը փակված է վերջնական ու անխոս:

ԵԽ նախագահ Շառլ Միշելի՝ նախորդ ուրբաթ մեկնարկած այցելությունը ԼՂ հակամարտության համար նոր իմաստ ստացավ՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին բախումների վերսկսման հետ:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելի հետ հանդիպմանը հայտարարեց, որ «Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ սադրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին»` միաժամյանակ ընդգծելով, որ ադրբեջանական կողմի սադրանքները թույլ չեն տալիս սահմանագծման և սահմանազատման աշխատանքները սկսել:  

Շառլ Միշելը, իր հերթին, ընդգծել է ԵՄ պատրաստակամությունը Երևանին ֆինանսական օգնություն տրամադրելու, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին աջակցելու հարցում:

ԵԽ նախագահը ԼՂ հակամարտության կարգավորման իր ծրագիրն է ներկայացրել, որ կազմված է 4 կետից: Դրանք են՝

  • հրաժարում ագրեսիվ հռետորաբանությունից, որը թույլ կտա քննարկել գերիների հարցն ու հակամարտության գոտում ականազերծման խնդիրը
  • սահմանազատում,
  • համագործակցություն տրանսպորտային ոլորտում և տարածաշրջանային նախագծերում,
  • խաղաղ բանակցությունների անցկացում, որոնց ժամանակ կքննարկվի Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Վեր