Ադրբեջանական ԶՈւ-ի կողմից վերահսկվող տարածքում հայտնված հայ կոմբայնավարը վերադարձվել է հայկական կողմին

 

 

Հուլիսի 19-ին միջադեպ է գրանցվել Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանային հատվածում, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Համայնքի բնակիչ կոմբայնավարը, ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Հայ դիրքապահների, ռուս սահմանապահների և համայնքի ղեկավարության ջանքերով կոմբայնավարը, ինչպես նաև կոմբայնը, վերադարձվել են հայկական կողմին:

Վեր