«Գետափ» հանգստյան գոտու լողավազանից դուրս է բերված 33-ամյա կինը մահացել է Zarkerak - «Գետափ» հանգստյան գոտու լողավազանից դուրս է բերված 33-ամյա կինը մահացել է
Zarkerak Zarkerak - «Գետափ» հանգստյան գոտու լողավազանից դուրս է բերված 33-ամյա կինը մահացել է
«Գետափ» հանգստյան գոտու լողավազանից դուրս է բերված 33-ամյա կինը մահացել է

«Գետափ» հանգստյան գոտու լողավազանից դուրս է բերված 33-ամյա կինը մահացել է

 

 

Այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Բյուրեղավանի շտապօգնության բժիշնկների խումբը «կլինիկական մահ, բիոլոգիական մահ» ախտորոշմամբ անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում, իրենց մոտ է տեղափոխել մի կնոջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը, ով մահացել է, Երևան քաղաքի բնակիչ, 33-ամյա Ելենա Ս.-ն էր:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ այսօր՝ ժամը 15:30-ի սահմաններում, Ելենա Ս.-ն գտնվելիս է եղել Կոտայքի մարզի Արզնի ձորում գործող «Գետափ» հանգստյան գոտում, որտեղ լողավազանում լողանալիս է եղել, երբ՝ նախնական տեղեկությունների, հանգստացողներց մեկը նրան ոչ միտումնավոր հրել, գցել է լողավազանի մեջ, որի հետևանքով էլ նրա ինքնազգացողությունը վատացել է:

«Գետափ» հանգստյան գոտու մոտ հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Էն տեսանք, որ էդ կնոջը լողավազանից հանում են:

Բյուրեղավան քաղաքի պոլիկլինիկայի շտապօգնության հերթապահ խումբը՝ բժիշկ Վախթանգ Կափյանի գլխավորությամբ, շատ օպերատիվ ու արագ են հասել էստեղ: Ու միանգամից բժիշկները շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Հետո արդեն իմացանք, որ մահացել է: Սա այն դեպքերից է, որ ականատես ենք եղել, թե բժիշկներն ինչքան շուտ հասան: Նրանց ձեռքից ինչ եկել է, արել են, ցավոք, կնոջ վիճակն արդեն ծայրահեղ ծանր էր»:

Դեպքի վայր է ժամանել Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում աշխատել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի ավագ փորձաքրեագետ Արթուր Մելիքյանը: Փաստի առթիվ Ս. Սեդրակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ում որոշմամբ նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն: 

19 Հուլիս, 2021 22:29
Վեր