Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ փոխզիջումային որոշումներ են գտնվում. Պուտինը՝ Ալիևին

 

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Մոսկվայում հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նրանք անդրադարձել են տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցին:

Պուտինը, մասնավորապես, նշել է. ՛՛Կարևորագույն հարցերից մեկը շարունակում է լինել իրավիճակի կարգավորումը տարածաշրջանում: Գիտեմ, որ դրան մեծ ուշադրություն եք հատկացնում և նշանակություն տալիս: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ նաև փոխզիջումային որոշումներ են գտնվում: Դրանք միշտ ամենադժվարն են: Եթե մենք ցանկանում ենք կարգավորում, իսկ մենք ցանկանում ենք դա, ուրեմն՝ պետք է ընթանանք այդ ուղով: Մինչ այժմ մեզ հաջողվել է դա անել»՛՛:

Անդրադառնալով հետպատերազմական իրավիճակի կարգավորմանը՝ Ալիևը հայտնել է, որ մշտական կապի մեջ է Պուտինի հետ: Նա ասել է. ՛՛Մենք վճռական ենք տրամադրված, որպեսզի հետհակամարտային ժամանակահատվածն ընթանա հնարավորինս անցավ: Կարծում եմ՝ համընդհանուր ջանքերով դա մեզ հաջողվում է՛՛:

Վեր