Ռուս խաղաղապահները ԼՂ-ում 5 հա գյուղատնտեսական նշանակության դաշտեր են ականազերծել. ՌԴ ՊՆ

 

 

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար ականազերծման ինժեներա-սակրավորական ստորաբաժանման մասնագետները չպայթած զինամթերքի որոնման և մաքրման աշխատանքներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում:

Ըստ գերատեսչության՝ պայթած զինամթերքից մաքրվել է Մարտունու շրջանի Հերհեր բնակավայրը՝ շփման գծի մոտակայքում: Աշխատանքներ են իրականացվել ավելի քան 5 հա գյուղատնտեսական նշանակության դաշտերում, հայտնաբերվել և վնասազերծվել է մոտ 30 տարատեսակ զինամթերք, այդ թվում` հրետանային արկեր և ականներ, հակատանկային նռնակներ, «Ուրագան» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի զինամթերք:

Բոլոր հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները դուրս են բերվում հատուկ սարքավորված զորավարժարան և վնասազերծվում են:  

2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 2195,5 հա տարածք, 657,3 կմ ճանապարհ, 1897 շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 677 պայթյունավտանգ առարկա:  

Վեր