Երասխի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության, այլ իրավունքների համար վտանգավոր եղանակով. ՄԻՊ

 

 

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած խումբը հուլիսի 20-ին փաստահավաք աշխատանքներ է իրականացրել ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղում։ Արդյունքների հիման վրա ներկայում ամփոփվում է Պաշտպանի արտահերթ զեկույցը՝ անգլերենով և ապացույցներով հիմնավորված: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից:

 

՛՛Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հատուկ արձանագրում է, որ Երասխի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության, այլ կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով։ Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կյանքը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Վեր