ՌԴ քաղաքացին Բաքվում 10 տարվա ազատազրկման դատապարտվեց՝ «ահաբեկչության, վարձկանության ու սահմանն ապօրինի խախտելու» համար

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովին՝ ահաբեկչության ու վարձկանության, ինչպես նաև Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքներով։

Ըստ Ադրբեջանի դատախազության, Դուբակովը հավաքագրվել է որպես վարձկան և մասնակցել անցած տարվա պատերազմին՝ Ադրբեջանի բանակի դեմ։ Մեղադրող կողմը պնդում է, թե նա այս տարվա հունվարին Թուրքիայից ժամանել է Բաքու՝ սադրանքներ գործելու համար, ինչից հետո էլ ձերբակալվել է։

Դուբակովը, սակայն, մեղադրանքը չի ընդունում, հայտարարում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն են իրեն հավաքագրել՝ դեռ 2018 թվականին, և որ ինքը պատերազմական գոտում է հայտնվել Ադրբեջանի իշխանությունների հանձնարարությամբ։

Վեր