Գերմանիայի կանցլերը չափազանց կարևոր հայտարարություն արեց Արցախի ինքնորոշման վերաբերյալ. այն, ինչ ասաց Շոլցը, հասկանալի էր և՛ Եվրոպային, և՛ ԱՄՆ-ին. Անտինյանը՝ Փաշինյանի ԳԴՀ կատարած այցի և արդյունքների մասին Zarkerak - Գերմանիայի կանցլերը չափազանց կարևոր հայտարարություն արեց Արցախի ինքնորոշման վերաբերյալ. այն, ինչ ասաց Շոլցը, հասկանալի էր և՛ Եվրոպային, և՛ ԱՄՆ-ին. Անտինյանը՝ Փաշինյանի ԳԴՀ կատարած այցի և արդյունքների մասին
Zarkerak Zarkerak - Գերմանիայի կանցլերը չափազանց կարևոր հայտարարություն արեց Արցախի ինքնորոշման վերաբերյալ. այն, ինչ ասաց Շոլցը, հասկանալի էր և՛ Եվրոպային, և՛ ԱՄՆ-ին. Անտինյանը՝ Փաշինյանի ԳԴՀ կատարած այցի և արդյունքների մասին
Գերմանիայի կանցլերը չափազանց կարևոր հայտարարություն արեց Արցախի ինքնորոշման վերաբերյալ. այն, ինչ ասաց Շոլցը, հասկանալի էր և՛ Եվրոպային, և՛ ԱՄՆ-ին. Անտինյանը՝ Փաշինյանի ԳԴՀ կատարած այցի և արդյունքների մասին

Գերմանիայի կանցլերը չափազանց կարևոր հայտարարություն արեց Արցախի ինքնորոշման վերաբերյալ. այն, ինչ ասաց Շոլցը, հասկանալի էր և՛ Եվրոպային, և՛ ԱՄՆ-ին. Անտինյանը՝ Փաշինյանի ԳԴՀ կատարած այցի և արդյունքների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 2-3-ին աշխատանքային այցով մեկնել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որտեղ հանդիպումներ էր ունեցել ԳԴՀ կանցլերի և նախագահի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել էին մի շարք առանցքային հարցեր, որոնց Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադարձավ քաղաքագետ Էդվարդ Անտինյանը. «Հայաստանը պարբերաբար վարչապետի և իշխանության տարբեր ներկայացուցիչների շուրթերով հնչեցրել է, որ մենք ցանկանում ենք ունենալ խաղաղության դարաշրջան: Սա ամենևին չի նշանակում, որ մենք չպետք է մեր բանակի մարտունակությունը բարձրացնենք և չի նշանակում, որ մենք այևս վստահում ենք մեր թշնամիներին, որոնց հետ կարճ ժամանակ առաջ պատերազմում էինք և որոնք ոչնչացնում էին մեր զինվորներին ու խաղաղ բնակչությանը, պարզապես, այստեղ լուծումը խաղաղության գնալն է»:

Անդրադառնալով տարբեր հարթակներում վարչապետի Լաչինի միջանցքի փակ լինելու խնդրի մասին բարձրաձայնելուն՝ քաղաքագետն ասաց. «Արցախը կանգնած է հումանիտար աղետի շեմին, այստեղ որևէ ձևով արդյունավետ չէ Ռուսաստանի դերը՝ իր խաղաղապահ առաքելության շրջանակներում, դա նաև ինչ-որ տեղ պայմանավորվածության արդյունք է Ադրբեջանի այսպես կոչված «բնապահպանների» և Ռուսաստանի խաղաղապահների միջև: Հայաստանը պարբերաբար բարձրացնում է հումանտար աղետի հարցը, նշում, որ Արցախի կյանքի ճանապարհը փակ է, սակայն տեսնում ենք, որ Արցախի իշխանություններից հնչում են կարծիքներ, որ կյանքի ճանապարհ կա, պարբերաբար ռուսները ցույց են տալիս, որ հումանիտար բեռներ են մտնում, հետո Արցախի պաշտոնյաներ են դուրս գալիս Արցախից և վերադառնում, բացի սրանից նաև Արցախի իշխանությունը կատարեց Ադրբեջանի իշխանության պահանջը և Ռուբեն Վարդանյանին հեռացրեց պաշտոնից՝ այն դեպքում, երբ Ռուբեն Վարդանյանն ի սկզբանե չպետք է նշանակվեր այդ պաշտոնին, նրա նշանակումը կոպիտ սխալ էր, բայց, եթե արդեն դա արվել էր, ապա չպետք է հեռացվեր՝ արժեզրկելու գնով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: ՄԱԿ-ում թե՛ Ռուսաստանի ներկայացուցիչները, թե՛ Ադրբեջանի ներկայացուցիչները խոսում էին, որ ճանապարհը փակվել է հենց հանքերի հետ կապված խնդրի պատճառով և նորից Արցախի իշխանությունը Ադրբեջանի պահանջը կատարեց և թույլատրեց, որ մոնիթորինգ իրականացվի: Ամեն դեպքում, Հայաստանի իշխանության կողմից այս հարցը պարտադիր պետք է բարձրաձայնվի և հղում կատարվի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, սա պետք  է արվի հատկապես Ադրբեջանի կողմից վերջին օրերին իրականացվող սադրանքների ֆոնին»:

ԵՄ դիտորդական առաքելության հայ-ադրբեջանական սահմանին տեղակայման հարցին ևս անդրադարձ եղավ։ Էդվարդ Անտինյանն այն բնական համարեց և նշեց, որ Հայաստանը նման պայմաններում պետք է համագործակցի ԵՄ-ի հետ. «Հայաստանի իշխանությունը, որքան էլ դժգոհ է եղել Ռուսաստանից՝ Հայաստանի շահերը չպաշտպանելու խնդրի հարցում, նույնիսկ այս պարագայում չի խզել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները կամ դուրս չի եկել ՀԱՊԿ-ից: Բնական է, որ ԵՄ-ի դիտորդների ժամանումը Հաայստան հատկապես հիստերիա առաջացրեց Ռուսաստանում և Ադրբեջանում, սա այն դեպքում, երբ մարդիկ ընդամենը ֆիքսելու են սադրանքը Հայաստանի կողմից է, թե՝ Ադրբեջանի, առավել ևս, որ արևմտյան կառույցներին Ադրբեջանն է փորձում համոզել, որ Հայաստանն է պատրաստվում սադրանքի, եթե Հայաստանն է պատրաստվում սադրանքի Ադրբեջանի դեմ, մենք ասում ենք, թող դիտորդները դա ֆիքսեն, որ կողմը դրանից հրաժարվում է, հենց այդ կողմն է ապացուցում, որ սադրանքն ինքն է անելու»:

Քաղաքագետը կարևորեց վարչապետի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումն ու հնչած հայտարարությունը. «Հայաստանի համար չափազանց կարևոր էր Փաշինյանի Շոլցի հետ հանդիպումը և Գերմանիայի կանցլերի արած հայտարարությունը, որովհետև հենց Շոլցի շուրթերից հնչեց Արցախի ինքնորոշման իրավունքի մասին հայտարարությունը, ճիշտ է դա գրավոր տեքստում տեղ չգտավ, բայց միևնույնն է, նման արտահայտություն այդ տրամաչափի գործչի բերանից հնչելն արդեն իսկ շատ կարևոր է: Գերմանիան երբևիցե չի դիտարկվել որպես Հայաստանին դաշնակից պետություն կամ բարեկամ պետություն, եթե դա Ֆրանսիան աներ՝ մենք այլ ձևով կընդունեինք, բայց դա արել է ԵՄ-ի ամենահզոր պետությունը: Եթե մենք մեծ խաղատախտակի վրա նայենք՝ Գերմանիան կատարեց քայլ, որը շատ կարևոր էր մեզ համար, և մենք պետք է նաև դրանից օգտվենք և ասենք՝ տեսեք այսպիսինն է վերաբերմունքը, որովհետև աշխարհին հասկանալի է, որ ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը հավասարազոր սկզբունքներ են, որոնք ամրագրված են Հելսինկիի եզրափակիչ ակտում: Այն, ինչ ասում է Շոլցը, հասկանալի է և՛ Եվրոպային, և՛ ԱՄՆ-ին»:

Էդվարդ Անտինյանն այս համատեքստում կարևորեց նաև այդ օրերին ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի այցը Հնդկաստան և նրա այնտեղ անցկացրած հանդիպումները ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, ինչպես նաև Հնդկաստանի ԱԳՆ Սուբրամանյամ Ջայշանկարի հետ. «Արարատ Միրզոյանն իր հանդիպումների ժամանակ ներկայացրել է իշխանության մոտեցումը մի շարք հարցերում: Նորից եմ ուզում անդրադառանալ ռուսական կողմի ներկայացուցչի հետ հանդիպմանը: Ռուսաստանը մի կողմից փորձում է Հայաստանին ճնշել, մյուս կողմից էլ փորձում է գայթակղել և ասել՝ բերեք մենք խնդիրը կլուծենք, ինչու եք դիմում արևմտյան կողմին, այստեղ Հայաստանի դիրքորոշումը պետք է լինի հստակ, եթե, նույնիսկ այս պարագայում Հայաստանն այսքան դժգոհ լինելով Ռուսաստանից՝ կտրուկ քայլ չի անում, ապա այս քայլը պետք է Ռուսաստանի կողմից շատ բարձր գնահատվի, եթե չի գնահատվում, դա լրիվ հիմք է տալիս, որպեսզի Հայաստանն իր այլընտրանքային քաղաքականությունը վարի: Իհարկե, այս տեսանկյունից Արարատ Միրզոյանի հանդիպումները կարևոր էին»:

 

Աննա Բզնունի

06 Մարտ, 2023 13:34
Վեր