Հայկական զինված ուժերը միայն հակազդող կրակ են բացում. ԳՇ Zarkerak - Հայկական զինված ուժերը միայն հակազդող կրակ են բացում. ԳՇ
Zarkerak Zarkerak - Հայկական զինված ուժերը միայն հակազդող կրակ են բացում. ԳՇ
Հայկական զինված ուժերը միայն հակազդող կրակ են բացում. ԳՇ

Հայկական զինված ուժերը միայն հակազդող կրակ են բացում. ԳՇ

 

 

Այսուհետ ադրբեջանական ապատեղեկատվություններին մեկ պատասխան ունենք` հայկական զինված ուժերը միայն պատասխան կրակ են բացում` հակազդելու հակառակորդին:

Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում  ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը` անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը, որ հայկական զինված ուժերը կրակ են բացել ադրբեջանական զինված ուժերի ուղղությամբ:

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե իբր հայկական կողմը հուլիսի 25-ին ժամը 15.30-ի սահմաններում Վարդենիսի տարածաշրջանի Վերին Շորժային մոտ դիրքերից դիպուկահար կրակ է բացել Քարվաճառի շրջանի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Նշվում է, որ ադրբեջանական կողմը կորուստներ չունի:

26 Հուլիս, 2021 09:54
Վեր