Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի և Երասխի հատվածում․ ՊՆ

 

 

Այսօր, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը: 

"Այսօր, ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է նաև հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների",- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության, հայկական կողմից տուժածներ չկան։

Վեր