Հակառակորդի կրակոցից վիրավորված Երասխ համայնքի ղեկավարը վերադարձել է առօրյա գործերին

Ադրբեջանի զինված ուժերի կրակոցի հետևանքով վիրավորում ստացած Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանն ապաքինվում է. նա հայտնել է, որ վերադարձել է առօրյա գործերին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Օղիկյանն այս մասին գրել  «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ուրախությամբ տեղեկացնեմ բոլորիդ, որ ապաքինվում եմ, վերադարձել եմ շարք՝ առօրյա գործերիս»,- գրել է Օղիկյանը:

Արարատի մարզի Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը հուլիսի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հակառակորդի կրակոցների հետևանքով ոչ ծանր վիրավորում էր ստացելՌադիկ Օղիկյանը վիրավորվել էր Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի արձակած կրակոցների հետևանքով տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքների ընթացքում:

Վեր