Այս պահին հանդիպում նախատեսված չի. ես երբեք չեմ խուսափել հանդիպումից. Փաշինյանը՝ Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին (տեսանյութ) Zarkerak - Այս պահին հանդիպում նախատեսված չի. ես երբեք չեմ խուսափել հանդիպումից. Փաշինյանը՝ Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին (տեսանյութ)
Zarkerak Zarkerak - Այս պահին հանդիպում նախատեսված չի. ես երբեք չեմ խուսափել հանդիպումից. Փաշինյանը՝ Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին (տեսանյութ)
Այս պահին հանդիպում նախատեսված չի. ես երբեք չեմ խուսափել հանդիպումից. Փաշինյանը՝ Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին (տեսանյութ)

Այս պահին հանդիպում նախատեսված չի. ես երբեք չեմ խուսափել հանդիպումից. Փաշինյանը՝ Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին (տեսանյութ)

«Բրյուսելյան ֆորմատի հետ կապված վերջերս մենք շատ ակտիվ քննարկումներ ենք ունեցել այդ թվում՝ ԵՄ-ի խորհրդի նախագահ, իմ բարեկամ Շառլ Միշելի հետ: Այդ քննարկումների արդյունքում մենք ֆունդամենտալ խնդիր ենք տեսել բրյուսելյան ֆորմատի մեջ, ո՞րն է այդ ֆունդամենտալ խնդիրը, այդ ֆունդամենտալ խնդիրը հետևյալն է, որ մենք բազմաթիվ բաներ քննարկել ենք, բայց համարյա ոչինչ չի իրագործվել»,- հրավիրված ասուլիսում Zarkerak.am-ի լրագրող Մկրտիչ Իսրայելյանի հարցին ի պատասխան նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով բրյուսելյան ֆորմատի արդյունավետության մասին՝ Փաշինյանն ասաց. «Ես 2021 թվականի դեկտեմբերի 14-ին բրյուսելյան մեր եռակողմ հանդիպումից հետո գրառում արեցի և ասացի, որ մենք պայմանավորվել ենք, որ Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիս երկաթուղին գործարկում ենք և երկաթուղին պետք է գործի օրենքին համապատասխան այն երկրի տարածքով, որով անցնում է, այսինքն դա ճշգրիտ արտահայտում էր մեր պայմանավորվածությունը: Ես եռակողմ հայտարարության սենյակից եմ այդ գրառումն արել բովանդակությունը վերստուգելով և ճշտելով, սա էինք պայմանավորվել, թե՝ ոչ: Մինչև հիմա երկաթուղու շինարարությունը չի վերսկսվել, ինչն է պատճառը, որովհետև ուղիղ մեկ շաբաթ անց, երբ արդեն պայմանավորվածությունը գրավոր տեքստով պետք է ստորագրվեր, Ադրբեջանը հրաժարվեց այդ պայմանավորվածությունը ստորագրել: Բրյուսելյան ֆորմատով մենք տասից ավելի այդպիսի պայմանավորվածություններ ձեռք ենք բերել, որոնք չեն իրագործվել՝ ներառյալ գերիների ազատ արձակման և վերադարձի հարցը»:

Ըստ վարչապետի՝ կա խոսույթ, երբ որ չկան բանակցություններ, էսկալացիայի վտանգը մեծանում է. «Սա ճիշտ է, բայց Բրյուսելը մեզ ցույց տվեց, որ կան բանակցություններ, որոնք իրենք ոչ միայն չեն նվազեցնում էսկալացիայի վտանգը, այլև ավելացնում են: Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ սեպտեմբերի 13-ի լայնածավալ հարձակումը՝ ընդդեմ Հայաստանի, տեղի է ունեցել բրյուսելյան հանդիպումից 13 օր հետո, օգոստոսի 31-ին մենք հանդիպել ենք Բրյուսելում, սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հարձակվել է, հիմա ո՞րն է մեր վերաբերմունքը բրյուսելյան ֆորմատին, մեր վերաբերմունքը հետևյալն է՝ մենք ասում ենք, որ համաձայն ենք այդ ֆորմատով աշխատանքը շարունակելուն, բայց եկեք՝ այն ինչ որ պայմանավորվել ենք՝ սկսենք կետ-կետ պայմանավորվածություններն իրագործելուց, որովհետև եթե տասից ավել պայմանավորվածություններ կան ու դրանք չեն իրագործվում, ինչ իմաստ ունի նոր բան պայմանավորվելու շուրջ աշխատանքը կատարել: Այդ պայմանավորվածությունները վերաբերել են ԼՂ-ին, սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների ազատ արձակմանը և այսպես շարունակ: Եկեք սկսենք երկաթուղուց, սկսենք գերիների ազատ արձակումից, սկսենք զորքերի հետքաշման պայմանավորվածությունից և այդպես շարունակ: ԵՄ-ի միջնորդության հետ կապված մենք ունենք ակնհայտ փաստ, դա որն է, որ մենք ունեցել ենք Բրյուսելում ոչ այդքան արդյունավետ հանդիպումներ, իսկ Պրահայում քառակողմ ֆորմատով մենք ունեցել ենք՝ թերևս ամենաարդյունավետ բանակցությունները, որոնք կոնկրետ արդյունքով են պսակվել: Հիմա Ադրբեջանն ասում է՝ ես արդյունավետ ֆորմատով պատրաստ չեմ աշխատել, բայց անարդյունավետ ֆորմատով՝ պատրաստ եմ: Ֆրանսիայի միջնորդությունը, քառակողմ տրամաբանությունն Ադրբեջանին դուր չի գալիս, այդտեղ էլ լուծում կա, լավ եկեք հնգակողմ անենք, եկեք օրինակ՝ Գերմանիային էլ հրավիրենք, ԱՄՆ-ին էլ, մենք պատրաստ ենք, Բրյուսելի ֆորմատով էլ ենք պատրաստ՝ իմ ասած սկզբունքի հիման վրա»:

Վարչապետը խոսեց նաև Ադրբեջանի նախագահի հետ հնարավոր հանդիպման մասին. «Այս պահին հանդիպում նախատեսված չի, բայց ես երբեք չեմ խուսափել հանդիպումից, մյուս կողմից մեր հանդիպումների փորձը ցույց է տալիս, որ պետք է լինեն երաշխիքներ պայմանավորվածությունների կատարման մասին: Եթե Ադրբեջանը բանակցություններն օգտագործում է ընդամենը էսկալացիաներն արդարացնելու համար, դա ընդունելի տարբերակ չէ մեզ համար, բանակցությունները պետք է կայունության երաշխիք դառնան: Ես հրապարակային ասել եմ՝ պատրաստ եմ ինձ վրա վերցնել պատասխանատվություն ստորագրելու փաստաթղթեր, որոնք երազանքի փաստաթուղթ չեն լինի, բայց մյուս կողմից հայացք փախցնելու առիթ չեն տա»:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների մասին հարցին՝ վարչապետն ասաց. «Մենք հույս ունենք, որ այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել դեռևս հուլիսին, դրանք կկատարվեն, խոսքն առնվազն երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու մասին է»:

14 Մարտ, 2023 14:58
Վեր