Պատերազմի ժամանակ երկու ձեռքը կորցրած զինվորը փորձում է վարժվել իր նոր վերջույթներին (տեսանյութ)

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում պատմվում է Զինվորի տանը բուժվող Կարենի մասին:

«Կարենի դեմքին վերջապես ժպիտ առաջացավ․․․ Զինվորի տանը դա բոլորն են նկատում

44-օրյա պատերազմի ժամանակ երկու ձեռքը կորցրած ժամկետային զինծառայողը այնպիսի ոգևորությամբ է փորձում վարժվել իր նոր վերին վերջույթներին...

Զինվորի տանն այս օրերին բիոնիկ պրոթեզներ են տեղադրվում պատերազմի ժամանակ վերին վերջույթները կորցրած տղաներին:

Բիոնիկ պրոթեզը 30-ից ավելի ֆունկցիայի հնարավորություն է տալիս: Տղաները քիչ քիչ սովորում են կառավարել դրանք՝ դառնալով հնարավորին ինքնուրույն իրենց կենցաղում»,- գրել է Մուրադյանը:

 

  • Կ
Վեր