Հայաստանում ես մոտ ժամանակներում չեմ տեսնում հիմքեր, որպեսզի կրկնվի սեպտեմբերի 13-ի ագրեսիան, կարծում եմ՝ վարչապետն առաջին հերթին Արցախը նկատի ուներ. Դավիթ Ստեփանյանը՝ հնարավոր էսկալացիայի մասին Zarkerak - Հայաստանում ես մոտ ժամանակներում չեմ տեսնում հիմքեր, որպեսզի կրկնվի սեպտեմբերի 13-ի ագրեսիան, կարծում եմ՝ վարչապետն առաջին հերթին Արցախը նկատի ուներ. Դավիթ Ստեփանյանը՝ հնարավոր էսկալացիայի մասին
Zarkerak Zarkerak - Հայաստանում ես մոտ ժամանակներում չեմ տեսնում հիմքեր, որպեսզի կրկնվի սեպտեմբերի 13-ի ագրեսիան, կարծում եմ՝ վարչապետն առաջին հերթին Արցախը նկատի ուներ. Դավիթ Ստեփանյանը՝ հնարավոր էսկալացիայի մասին
Հայաստանում ես մոտ ժամանակներում չեմ տեսնում հիմքեր, որպեսզի կրկնվի սեպտեմբերի 13-ի ագրեսիան, կարծում եմ՝ վարչապետն առաջին հերթին Արցախը նկատի ուներ. Դավիթ Ստեփանյանը՝ հնարավոր էսկալացիայի մասին

Հայաստանում ես մոտ ժամանակներում չեմ տեսնում հիմքեր, որպեսզի կրկնվի սեպտեմբերի 13-ի ագրեսիան, կարծում եմ՝ վարչապետն առաջին հերթին Արցախը նկատի ուներ. Դավիթ Ստեփանյանը՝ հնարավոր էսկալացիայի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին հանդես եկավ մամուլի ասուլիսով, որտեղ մի շարք հարցերի անդրադարձավ: Վարչապետի հնչեցրած մտքերի մասին Zarkerak.am-ը զրուցեց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ. «Վարչապետի ասուլիսի ժամանակ ինձ համար որևէ նոր բան չհնչեց, կարող եմ առանձնացնել, որ նա հերթական անգամ շեշտել է էսկալացիայի վտանգը, շեշտել է, որ պետք է միջազգային դիտորդներ տեղակայվեն Արցախում, որովհետև դա այսօր կարծես թե Արցախի հայաթափումից խուսափելու միակ ձևն է: Ինչ վերաբերում է արտաքին մասին, նաև խաղաղության պայմանագրի մասով խոսակցություններ եղան, որ կարծես թե՝ առաջընթաց կա, բայց գնալով նոր խնդիրներ են առաջանում: Ես կարծում եմ՝ նոր խնդիրների մասին ասելով վարչապետը նաև նկատի ուներ Ադրբեջանի ղեկավարության՝ առաջին հերթին Ալիևի անընդհատ նոր պահանջների ի հայտ գալը»:

Անդրադառնալով ռազմական էսկալացիայի վտանգին՝ քաղաքագետն ասաց. «Մեծ է վտանգը, որ Ալիևը կարող է փորձել հարձակվել Արցախի վրա և այստեղ նա կարող է դա անել միայն մեկ դեպքում, եթե համաձայնության գա ռուս խաղաղապահների հետ, այսինքն Մոսկվայի հետ, դրա վտանգն իրոք մեծ է և հենց դրա համար է, որ մեր ղեկավարությունն անընդհատ կոչեր է հնչեցնում, որպեսզի ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում տեղակայվեն միջազգային դիտորդներ: Հայաստանում կարծում եմ՝ այդ վտանգը մեծ չէ, չնայած, ինչպես մենք տեսնում ենք կրակոցներ կան և շարունակվելու են, բայց Արցախում ավելի մեծ է այդ հավանականությունը: Համենայնդեպս, Հայաստանում ես մոտ ժամանակներում չեմ տեսնում հիմքեր, որպեսզի կրկնվի սեպտեմբերի 13-ի ագրեսիան, կարծում եմ՝ վարչապետն առաջին հերթին Արցախը նկատի ուներ»:

Փաշինյանն իր ասուլիսի ընթացքում մի քանի անգամ խոսեց Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների և Ադրբեջանի ինտեգրացիային վերաբերող նոր պահանջի մասին: Դավիթ Ստեփանյանի կարծիքով՝ ի սկզբանե Ադրբեջանի դիրքորոշումը եղել է ինտեգրացիան. «Ալիևի դեպքում ինտեգրացիան նշանակում է Արցախի հայաթափում, այսինքն, եթե լինում է ինտեգրացիա և Արցախում այդ ինտեգրացիայի ժամանակ չկա միջազգային դիտորդական առաքելություն, չկա որևէ այլ երկրի դրոշ՝ բացի Ռուսաստանից, դա նշանակում է Արցախի հայաթափում, Ալիևը դրան է ձգտում: Ես չգիտեմ Արցախի ղեկավարությունն այդ բանակցություններով ինչի է ուզում հասնել, տեխնիկական հարցեր քննարկելով՝ ես կարծում եմ՝ հարց չի լուծվի, Ալիևը պատրաստ է տեխնիկական հարցեր քննարկել միայն և միայն ինտեգրացիայի դեպքում, հիմա կոնկրետ Արցախում իրավիճակը գտնվում է փակուղում»:

Թե արդյոք միջազգային հանրությունը կլսի վարչապետի կոչը և դիտորդական առաքելություն կուղարկի Արցախ՝ Ստեփանյանը նշեց. «Կարծում եմ, որ այդ կոչը սկզբում պետք է հնչի Ստեփանակերտից և հնչի ոչ թե Արցախի ԱԺ-ի նախագահի մակարդակով, խորհրդականների մակադրակով, պետք է Ստեփանակերտում լինի համաժողովրդական ցույց, որին պետք է միանան Արցախի ԱԺ պատգամավորները, նախագահը, խոսեն իրար հետ, գան կոնսենսուսի, բոլորը ստորագրեն, որ Արցախի ժողովուրդը գտնվում է վտանգի տակ, գտնվում է ոչնչացման վտանգի տակ, որ 21-րդ դարում կա եղեռնի վտանգ, որ Ադրբեջանը պատրաստվում է անել հերթական Հայոց եղեռնն արդեն իսկ Արցախում և եթե այդ եղեռնը չկանխվի, դրա համար միջազգային հանրությունից պահանջվում է գոնե դիտորդական առաքելություն ուղարկել, քանի որ վաղը դրա պատասխանը կրելու է նաև միջազգային հանրությունը: Նամակը պետք է ստորագրվի, այն պետք է տան Նիկոլ Փաշինյանին, որը մեր ներկայացուցչության միջոցով պետք է փոխանցի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, որտեղ Ֆրանսիան պետք է նիստ հրավիրի և որտեղ այս հարցը պետք է բարձրացվի: Կոչերով հարց չի լուծվում, պետք է լինի փաստաթուղթ»:

Ինչ վերաբերում է Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀԱՊԿ-ն է ցանկանում է դուրս գալ ՀՀ-ից և ոչ թե հակառակը՝ Դավիթ Ստեփանյանն ընդգծեց, որ դա ճիշտ հայտարարություն է. «Հայաստանն իրոք ՀԱՊԿ-ից դուրս գալու քաղաքականություն չի վարում, ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից այն առումով, որ չի կատարում իր պարտականությունները, ՀԱՊԿ-ը չի կարողանում նույնիսկ մեկ անատամ թուղթ ստորագրել Երևանում նիստի ժամանակ, որտեղ գոնե նշված լինի, որ ագրեսորը եղել է Ադրբեջանը, այսինքն, եթե ՀԱՊԿ-ը նույնիսկ դա չի անում, դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ը հեռանում է Հայաստանից, իսկ եթե ՀԱՊԿ-ը հեռանում է Հայաստանից, եթե ՀԱՊԿ-ը մեռյալ կառույց է, ուրեմն Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին պետք է լինի մեռյալ: Այդ մեռյալ անդամակցության շրջանակներում մենք հրաժարվել ենք ռազմական վարժանքներն անցկացնել Հայաստանի տարածքում, մենք հրաժարվել ենք ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից և կարծում եմ, որ այդպիսի քայլեր էլի են լինելու, բայց ՀԱՊԿ-ից մենք դուրս չենք գալու»:

Անդրադառնալով վարչապետի 5-րդ շարասյան մասին արած հայտարարությանը, որ դրա պատճառով ենք պարտվել 44 -օրյա պատերազմում՝ քաղաքագետն ասաց, որ պատերազմը պարտվելու պատճառները շատ են եղել, 5-րդ շարասյունը պատճառներից մեկն էր:

 

Աննա Բզնունի

15 Մարտ, 2023 15:53
Վեր