Գործադիրն առաջարկում է գործունեության մի շարք տեսակներ ազատել ծանուցման պահանջից. հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Zarkerak - Գործադիրն առաջարկում է գործունեության մի շարք տեսակներ ազատել ծանուցման պահանջից. հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում
Zarkerak Zarkerak - Գործադիրն առաջարկում է գործունեության մի շարք տեսակներ ազատել ծանուցման պահանջից. հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում
Գործադիրն առաջարկում է գործունեության մի շարք տեսակներ ազատել ծանուցման պահանջից. հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում

Գործադիրն առաջարկում է գործունեության մի շարք տեսակներ ազատել ծանուցման պահանջից. հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ու «Պետական տուրքի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ ներկայումս Էկոնոմիկայի նախարարության կողմից հաշվառվող ծանուցման ենթակա գործունեության տեսակները 19 են: Նախագծերով առաջարկվում է ծանուցման պահանջը դադարեցնել 6 տեսակի դեպքում, պահպանել 5-ի դեպքում, եւս մեկն ավելացնել: Նրա խոսքով ծանուցման ենթակա թորած ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության տեսակները տարանջատելու, հստակեցնելու եւ ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտադրությունը խթանելու նպատակով դրանց արտադրության գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանվել են տարեկան պետական տուրքերի առավել մատչելի դրույքաչափեր:

Մասնավորապես, ծանուցում ներկայացնելու պահանջն առաջարկվում է հանել օրենքի գյուղատնտեսության բնագավառի բաժնի հետեւյալ գործունեության տեսակների համար` անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրություն, անասնաբուժասանիտարական փորձաքննություն, բույսերի պաշտպանության քիմիական եւ կենսաբանական միջոցների արտադրություն եւ վաճառք: Թույլ ալկոհոլային խմիչքների, գարեջրի, 100.000 լիտրից ավելի շշալցված կոնյակի իրացման եւ ներմուծման գործունեությամբ զբաղվելու համար եւս առաջարկվում է հանել ծանուցման պահանջը: Միավորվել են վիսկիների, ռոմի, ջինի, սպիրտային այլ թուրմերի եւ մինչեւ 22 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության գործունեության տեսակները, դրանցով զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանվել է ընդհանուր 3 մլն դրամ տարեկան պետական տուրք: Նախարարի գնահատմամբ այս փոփոխությունները վերոնշյալ ոլորտներում հանգեցնելու են տնտեսական ակտիվացման:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի համոզմամբ նոր կարգավորումների ընդունումը պայմանավորված է վարչարարության կրճատման, տնտեսվարողներին աջակցելու, գործարար եւ ներդրումային միջավայրի տեսանկյունից տվյալ ոլորտներն առավել գրավիչ դարձնելու հանգամանքով:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է այդ ոլորտներում վերահսկողության ու որակի պահանջների կատարմամբ: «Մենք ընկերություններին ազատում ենք ծանուցման պահանջից, բայց միեւնույն ժամանակ նրանց գործունեության տեսակի նկատմամբ սանիտարահիգիենիկ եւ սննդի անվտանգության մյուս պահանջները մնում են նույնը»,- պարզաբանել է նախարարը:

Հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

15 Մարտ, 2023 16:00
Վեր