ՊՆ-ն հրապարակել է զոհված 3 զինծառայողների անունները

 

 

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։ Մարտական գործողությունների ընթացքում հրազենային վիրավում է ստացել ՀՀ ԶՈՒ երեք զինծառայող։ Նրանց առողջական վիճակի մասին տեղեկատվություն կտրամադրվի քիչ ավելի ուշ։

Հիշեցնենք՝ հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ 

Նշենք, որ ՄԻՊ–ի տվյալներով` ժամը 10:30-ի դրությամբ հակառակորդը կրակում է Գեղարքունիքի 6 գյուղերի ուղղությամբ։

Պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ  ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։

"Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է",- հայտնում են պաշտպանական գերատեսչությունից։

Վեր