Անհետ կորած զինծառայողը հայտնաբերվել է․ վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

 

 

Անհետ կորած զինծառայողը վիրավոր վիճակում հայտնաբերվել է։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Զինծառայողի գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին  հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Նա նշեց, որ այս պահին Գեղարքունիքում իրավիճակը կայուն է, կրակոցներ չկան։

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում հայկական կողմն ունի 3 զոհ, 4 վիրավոր՝ այդ թվում անհետ կորած զինծառայողը, որը հայտնաբերվել է։ Զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։

Պաշտպանության նախարարությունը  հայտնել է, որ  ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։

"Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է",- հայտնում են պաշտպանական գերատեսչությունից։

Վեր