Այսօր զոհված զինծառայողներից Դավիթը 44-օրյա պատերազմի մասնակից էր

Բերդի համայնքապետարանը տեղեկացնում է, որ hուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում անմահացել է զինծառայող, շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։

 

Դավիթը Բերդ համայնքի Չինչին ուղից էր, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից:

 

Քաղաքապետարանի հայտարարության մեջ ասվում է․

 

Վշտակցում ենք Դավիթ Քոչարյանի ծնողներին, հարազատներին, համագյուղացիներին և բոլորիս՝ անդառնալի, չափազանց թանկ կորստի համար. անամոք վիշտը բոլորինս է:

Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Դավիթ, հավերժի՛ ճամփորդ:

Քո պայծառ անունը հավետ դաջված կլինի մեր սրտերում:

Վեր