Դեղին մամուլի սուրբ պատվիրան է խախտվել, էլ ոնց կլիներ Zarkerak - Դեղին մամուլի սուրբ պատվիրան է խախտվել, էլ ոնց կլիներ
Zarkerak Zarkerak - Դեղին մամուլի սուրբ պատվիրան է խախտվել, էլ ոնց կլիներ
Դեղին մամուլի սուրբ պատվիրան է խախտվել, էլ ոնց կլիներ

Դեղին մամուլի սուրբ պատվիրան է խախտվել, էլ ոնց կլիներ

Հայկական ԶԼՄ-ներից մեկն այսօր գրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ոստիկանությունը 2,1 միլիարդ դրամի պայմանագիր է կնքել իշխանության ներկայացուցիչներից մեկի հետ փոխկապակցված ընկերության հետ, ըստ որի այդ գումարի դիմաց ընկերությունը պետք է 5 մլն 968 հազար լիտրի բենզինի կտրոն մատակարարեր ոստիկանությանը։ Այնուհետև, հոդվածում նշվում է, որ 2023 թվականի մարտի 9-ին տվյալ ընկերությունը և ոստիկանության միջև կնքված նոր համաձայնագրով մատակարարվող բենզինի և դրա մեկ լիտրի արժեքը նվազեցվել է պայմանավորված շուկայում բենզինի գնի նվազումով։ Արտառոց ոչինչ չկա, ավելին՝ ընկերությունը պետությանն իր ապրանքը վաճառում է ավելի էժան, որովհետև շուկայում տվյալ ապրանքի էժանացում է եղել։  

Սակայն, հոդվածի մեխը հերթական անգամ փորձ է արվում մեխել քաղաքական դաշտում։ Իբր, ինչու է պետական գերատեսչությունը՝ իշխանության ներկայացուցչի հետ փոխկապակցված ընկերությունից բենզին գնել։ Ոնց աում են՝ այս «կուտն» է մատուցվում հանրությանը։

Այստեղ տրամաբանական հարց է առաջ գալիս՝ ու ի՞նչ, ո՞րն է խնդիրը։ Մի թե՞ պետությունը պարտավոր է ավելի թանկ գնում կատարել միայն այն պատճառով, որ մամուլը հանկարծ չգրի, թե՛ տեսե ե ե՜ ք իշխանության հետ փոխկապացված ընկերության հետ են գործ անում։

Տվյալ ընկերությունը տարիներ շարունակ զբաղվել է բենզինի ներկրմամբ և վաճառքով։ Գնորդը, տվյալ դեպքում պետությունը, գնման հայտ է ներկայացրել, իսկ ընկերությունն էլ մյուս ընկերությունների նման մասնակցել է համապատասխան կարգով սահմանված գործընթացին, առաջարկել է ամենացածր գնով բենզին և շահել է գործարքը։ Ո՞րն է այս պատմության «գույժը»։
Այսինքն, նպատակը սովետական կարգերին վերադառնա՞լն է, երբ հանձնարարվում էր պետության համար գնում կատարել առանց մրցույթի ու հաշվարկի և վերջ։

Որքան հայտնի է՝  Հայաստանում շուկայական հարաբերություններ են, մրցակցություն կա, շահում է նա՝ ով ավելի ճկուն բիզնես առաջարկ է ներկայացնում։ Ինչ կապ ունի այդ մեկն ով է, ում հետ է փոխկապակցված։ Ստացվում է, եթե մարդն ինչ-որ հեռու կամ մոտիկ կապ ունի իշխանության որևէ ներկայացուցչի հետ՝ պետք է բիզնեսով չզբաղվի՞, պետությանը ոչինչ չպետք է առաջարկի՞, պետք է նստի տանը նպաստ ստանա՞, իսկ մյուսներն իրենց թանկ ապրանքը սպառեն պետության վրա։  

Քննադատությունն էլ պետք է հիմնավորված ու թիրախային լինի։ Էժան ապրանք է առաջարկվել պետությանը, գործընթացի մեջ խախտում չի եղել, համենայնդեպս, մամուլում հրապարակված այդ հոդվածում խախտման փաստ չի ներկայացվել։ Միակ և գլխավոր «մեղքը» իշխանության հետ փոխկապակցված լինելն է։ Իսկ դա արդեն մեր ժամանակների մամուլի, հատկապես դեղնած մամուլի համար սուրբ պատվիրան է, որը պետք չի խախտել՝ նույնիսկ եթե դրանից պետությունն է շահում։

Մկրտիչ Իսրայելյան

16 Մարտ, 2023 14:24
Վեր