Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները Zarkerak - Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները
Zarkerak Zarkerak - Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները
Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները

Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները

 

Սարսանգի ջրամբարի ջրի մակարդակն ամեն օր նվազում է 50 սանտիմետրով:  

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում  տեղեկացրել է Արցախի Հանրապետության Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Խաչատրյանը՝ հավելելով, որ Սարսանգի ջրային պաշարները խիստ նվազել են:

«Արցախի էլեկտրաէներգիայի միակ աղբյուրն այժմ Սարսանգի ջրամբարն է: Համեմատելով անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ ունենք ավելի քան 8 մետր ցածր նիշ: Այսօր ջրամբարում ջրի մուտքը կազմում է 4 մետր վայրկյան  խորանարդ, ինչը շատ ցածր ցուցանիշ է։ Թարթառի հոսքը կարող է հասնել մինչև 30, 40, 50 մ/վ խորանարդի։ Ներկա դրությամբ ծախսն ավելի շատ է: Ջրամբարում ջրի ծավալի նիշի բարձր լինելու  պարագայում  էլեկտրաէներգիա ստանալու համար ավելի քիչ ջուր է ծախսվում: Այդ նիշի  իջնելուն զուգահեռ ճնշումը պակասում է և ավելի շատ ջուր է անհրաժեշտ նույն ծավալով  էլեկտրաէներգիա ստանալու համար»,-մանրամասնեց Արարատ Խաչատրյանը:

Նրա գնահատմամբ՝ վերջին տարիների փորձը և համապատասխան վերլուծությունը ցույց է տալիս, որ ընթացիկ տարում հնարավոր չէ վերականգնել ջրի մակարդակը՝ հասցնելով տարեսկզբի  ցուցանիշին:

Այնուամենայնիվ, ոլորտի պատասխանատուն հույս հայտնեց, որ գարնանը, գետերի վարարումներով պայմանավորված, Սարսանգի ջրի ծավալը կմեծանա, բայց նույնիսկ այդ դեպքում գոհացուցիչ մակարդակ ապահովելու մասին չի կարելի խոսել:

«Հունվարի 9-ից առ այսօր Ադրբեջանը խոչընդոտել է և չի թույլատրել վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել իր  հսկողության տակ գտնվող տարածքում, որտեղով անցնում է  Հայաստանից Արցախ մատակարարվող էլեկտրաէներգիայի բարձրավոլտ գիծը: Մինչև շրջափակումը, հատկապես ձմռանը, երբ Հայաստանից մատակարարվող էլեկտրաէներգիան չէր բավարարում, ապա օգտվում էինք Սարսանգի ջրամբարից: Պատերազմից հետո Արցախի Հանրապետության տարածքում մնացել է 5 փոքր ՀԷԿ, որոնք էլեկտրաէներգիայի շատ փոքր  ծավալ են ապահովում՝ աշխատելով իրենց հզորության 20 տոկոսով»,-պարզաբանել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը՝ ընդգծելով, որ եթե Հայաստանից Արցախը սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրական գիծն առաջիկայում չվերանորոգվի, ապա էլեկտրաէներգիայի արտադրության համար անհրաժեշտ  և ընդհանրապես Սարսանգի ջրային ռեսուրսների խիստ պակաս է զգացվելու։

17 Մարտ, 2023 11:09
Վեր