Բաղրամյան գյուղում տղամարդն ապօրինի թմրանյութ էր պահում և օգտագործում Zarkerak - Բաղրամյան գյուղում տղամարդն ապօրինի թմրանյութ էր պահում և օգտագործում
Zarkerak Zarkerak - Բաղրամյան գյուղում տղամարդն ապօրինի թմրանյութ էր պահում և օգտագործում
Բաղրամյան գյուղում տղամարդն ապօրինի թմրանյութ էր պահում և օգտագործում

Բաղրամյան գյուղում տղամարդն ապօրինի թմրանյութ էր պահում և օգտագործում

Ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կախարգելման բաժանմունքի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Արարատի մարզի Բաղրամյան գյուղում հայտանբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 53-ամյա մի տղամարդ։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ կանեփանման բույսի դեղնականաչավուն զանգված՝ 4 գրամից ավելի քաշով։

Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է։ Նա և կազմված  փաստաթղթերը ներկայացվել են Արարարտի մարզային վարչություն։

18 Մարտ, 2023 17:08
Վեր